Չի բացառվում, որ առաջիկայում ՀԺԱՄ-ին հետողորմյա անեն
«Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա մարտին Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշ Բարսեղի խորհրդով ու անմիջական մասնակցությամբ ՀԺԱՄ կուսակցությունը փաստացի ինքնալուծարվեց` միանալով ՀՀԿ-ին: Նույնիսկ դրա նախագահը` Վահրամ Մկրտչյանը, ընդգրկվեց ՀՀԿ ցուցակ` պատգամավոր դառնալու խոստման դիմաց: Բայց ՀՀԿ-ն նրան անտեսեց, ինչի արդյունքում Մկրտչյանը չդարձավ պատգամավոր, չկա նաև նրա կուսակցությունը: Թերթի հետ զրույցում, սակայն, նա վստահեցրեց, որ ինքը ստացել է համագործակցության առաջարկ, բայց ոչ պատգամավորական մանդատի խոստում. «Կուսակցությունների միավորման գործընթացն ավարտված չէ, քանի որ միայն ես եմ ՀՀԿ ցուցակում: Աշնանը կայանալիք համագումարում ՀԺԱՄ-ը կորոշի`մնում է ՀՀԿ-ի հետ, թե ոչ: Եթե որոշի չմնալ ՀՀԿ-ի հետ, ես կմնամ ՀԺԱՄ-ի հետ»: Այլ կերպ ասած` չի բացառվում, որ առաջիկայում ՀԺԱՄ-ին հետողորմյա անեն, ու նրանք ՀՀԿ-ին չմիանան»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները