ԱՀԿ-ն անհանգստանում է` անհայտ ինֆեկցիան կամբոջացի 61 երեխաների կյանք է խլել
Կամբոջայում անհայտ հիվանդությունից վերջին երեք ամիսների ընթացքում մահացել է ավելի քան 60 երեխա: Երկրի առողջապահության նախարարությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել են, որ զբաղվում են նեվրոլոգիական հատկանիշներով այդ ինֆեկցիայի հետազոտությամբ, քանի որ պաշտոնական տվյալների համաձայն այդ հատկանիշներով հիվանդանոց տեղափոխված 62 երեխաներից 61-ը մահացել է:
Ներկայում` հաղորդում է «Ուտռո.ռու»-ն, տվյալ ինֆեկցիայով հիվանդացության նոր դեպքեր չեն արձանագրվել. դեպքերը մեծամասամբ արձանագրվել էին Կամբոջայի հարավային շրջաններում:
Հիմնական հատկանիշներն են` բարձր ջերմություն, շնչառության դժվարացում և կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավեր: Մահացած երեխաներից ամենամեծը ընդամենը յոթ տարեկան է եղել:
ԱՀԿ-ն հայտարարել է, որ անհանգստացած է նոր ինֆեկցիայի հայտնաբերմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում