17 տարի առաջ ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:
1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, իսկ 2005թ. նոյեմբերի 27-ի սահմանադրական զարգացումները հանգեցրեցին սահմանադրական բարեփոխումների:
«Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին»։
Այսօր «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն հայտարարված է ոչ աշխատանքային օր: