Մ. Տեր-Գուլանյան. Սահմանադրությունը նրա համար է, որ մարդիկ իրենց պաշտպանված զգան
«Ժողովուրդը, որը չունի Սահմանադրություն, չունի պետություն: Սահմանադրություն չունեցող ազգն ընդամենը ժողովուրդ է: Օրինակ, ցավում եմ, 30 միլիոն քուրդ է ապրում ամբողջ աշխարհում, սակայն չունեն Սահմանադրություն, չունեն նաև պետություն»,-Panorama.am-ի` ի՞նչ նշանակություն ունի Սահմանադրությունը ազգի համար և ո՞րն է այսօրվա խորհուրդը հարցին ի պատասխան ասաց հրապարակախոս, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը:
Ըստ նրա, Սահմանադրությունը բարձրագույն արժեք է բոլորիս համար, Սահմանադրությունը սրբազան փաստաթուղթ է, այլ խնդիր է, թե Սահմանադրությունից բխող օրենքներն ինչպես են կատարվում, ինչքանով ենք պահպանում մեր իսկ ստեղծած, քվեարկած Սահմանադրությունը: Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ Սահմանադրության դրույթներն ամբողջութամբ չեն պահպանվում: «Երազում եմ այդ օրը, թեև արդեն նկատելի է, որ դանդաղորեն առաջ ենք գնում ու Սահմանադրությունից բխող օրենքները կարողանում ենք պահպանել, քանի որ դա հանուն մեզ է»,- ասաց Մ. Տեր-Գուլանյանը:
Նրա խոսքով, Սահմանադրությունը նրա համար է, որ մարդիկ իրենց պաշտպանված զգան իրենց երկրներում ու իմանան, որ եթե նույնիսկ ճակատագրի բերումով թողնեն այս աշխարհը, իրենց զավակները պաշտպանված են: «Սահամանդրությունը նրա համար է, որ «Հարսնաքարի» միջադեպը չկրկնվի»,- ընդգծեց նա, ապա նշեց, որ դեռևս մ.թ.ա. 17-րդ դարում Համուրապի քարե օրենսգիրքի, որը վերցված է շումերականից, առաջին տողում գրված էր, որ այս օրենքը նրա համար է, որ թույլերին պաշտպանի ուժեղներից, աղքատներին` հարուստներից, պաշտպանի որբերին, այսինքն մարդիկ դեռ 7000 տարի առաջ են մտածել իրենց իրավունքների մասին:
Մեր Տեր-Գուլանյանն ասաց, որ խորին հարգանք է տածում ՀՀ Սահմանադրության նկատմամբ ու այսօր, գտնվելով Ջավախքում, սեղանի շուրջ նստած հարյուրավոր մարդկանցով ոստքի են կանգնել ու խմել հայոց Սահմանադրության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում