Մեծամորի ՏԻՄ ընտրությունների թեկնածուներն արդեն կան
Անդրադառնալով Արմավիրի մարզի Մեծամոր ավանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին` «Առավոտը» գրել է. «Պաշտոնական առաջադրումները կսկսվեն օգոստոսի 5-ից, սակայն արդեն հավանական թեկնածուների անուններ են շրջանառվում: Հավակնորդներն են գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը, նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը: Հավանական է, որ ԲՀԿ-ն էլ սեփական թեկնածուով հանդես գա, քանի որ խորհրդարանական ընտրություններում այս համայնքում ԲՀԿ-ն հաղթանակ տարավ: Իբրև ԲՀԿ հավանական թեկնածու` շրջանառվում է Սուսաննա Հակոբյանի անունը, ով խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի 36-րդ համարն էր: Խոսվում է նաև, որ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաև Արմավիրի էլցանցի «Մեծամոր» տեղամասի պետ Սարգիս Հարությունյանը: Այս ընտրությունները հետաքրքրիր են նրանով, որ ինչպես Արմավիրի մարզի մյուս համայնքները, Մեծամոր ավանը նույնպես Հայաստանի անկախությունից ի վեր համարվում էր գեներալ Մանվել Գրիգորյանի տիրապետության տակ գտնվող տարածքներից: Երկար տարիներ այստեղ գեներալի գործուն աջակցությամբ քաղաքապետի պաշտոն էր զբաղեցնում նրա եղբայրը` Աշոտ Գրիգորյանը, որի ղեկավարության տարիներին Մեծամորում որևէ դրական տեղաշարժ չեղավ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները