Բակո Սահակյանն ընդունել է Սերգո Կարապետյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը, այս բնագավառում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմանը:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ` հավելելով, որ այսուհետ ևս անհրաժեշտ է պահպանել առկա դրական դինամիկան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են