Գյուղնախարարը նախընտրական խոստումները չի կատարում
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով, ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը, որը նաև «Արտֆուդ» պահածոների գործարանի սեփականատերն է, իր ընկերության ներսում և առհասարակ Արարատի մարզում լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Ըստ որոշ լուրերի` Կարապետյանը դեռևս խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր յուրայինների միջոցով հույսով է արել Արարատի մարզի բնակիչներից շատերին, որ նախարարի պաշտոնում վերահաստատվելու դեպքում նրանց ապահովելու է գյուղատնտեսական վարկերով: Կարապետյանը ՕԵԿ-ի համար աշխատած որոշ ինտելեկտուալ շերտի էլ խոստացել է հարմար գործ գտնել գյուղնախարարությունում, սակայն մինչև օրս ո´չ մեկը, ո'չ մյուսը իրականություն չեն դարձել: Մինչդեռ շատերը այն համոզմանն են եղել, որ ծայրահեղ դեպքում խոստումների չնչին տոկոսը կարող էր և իրագործվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները