Եվրոպայի Խորհուրդը մեկնարկում է Հայաստանի 2012 – 2014թթ. Գործողությունների ծրագիրը
Եվրոպայի Խորհուրդը հուլիսի 12-ին Երևանում կազդարարի եռամյա գործողությունների ծրագրի մեկնարկը` որպես աջակցություն Հայաստանի բարեփոխումների օրակարգի մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում:
Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակից հայտնում են, որ նոր ծրագրի իրականացումը կարժենա 15 միլիոն եվրո: Այն կկենտրոնացնի իր գործողությունը Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի արդյունավետ իրականացման, ազգային, մարզային և տեղական մակարդակներում ամուր ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների, ինչպես նաև հանրայաին որոշումների կայացման գործընթացում հիմնական հասարակական և քացաքացիական գործիչների ավելի ակտիվ մասնակցության վրա:
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա մեկնարկային համաժողովի բացման խոսքով: Գաբրիելա Բատաինի-Դրագոնին` Ծրագրերի գլխավոր տնօրենը և ԵԽ նորընտիր Գլխավոր քարտուղարի տեղակալը կներկայացնի գործողությունների ծրագիրը:
Հայաստանը անդամակցել է Եվրոպայի Խորհրդին 2001թ.-ին և կնախագահի Նախարարների Կոմիտեն 2013թ. մայիսից մինչև նոյեմբեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում