Կիրակի օրը «Հարսնաքարի» մոտ կրկին մոմավառություն կլինի
Յոթնօրեքի կապակցությամբ 2012 թվականի հուլիսի 8-ին (կիրակի օրը), ժամը 21:00-ին, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի զոհվելու վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու նրա հիշատակին նվիրված մոմավառություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը, որի կազմում են`
1. Ժաննա Ալեքսանյան, լրագրող
2. Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան
3. Լիլիթ Գալստյան, քաղաքագետ
4. Աշոտ Գևորգյան, ֆիզիկոս
5. Կարո Եղնուկյան, իրավաբան, գործարար
6. Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
7. Նազարեթ Կարոյան, արվեստաբան
8. Կարինե Հակոբյան, հրապարակախոս
9. Արսեն Համբարյան, երգահան
10. Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր
11. Նվարդ Մանասյան, դասախոս
12. Վահրամ Մարտիրոսյան, գրող, հրապարակախոս
13. Զարուհի Մուրադյան, նկարիչ
14. Եղիա Ներսիսյան, բնապահպան
15. Գարեգին Չուգասզյան, համակարգային վերլուծաբան
16. Արծրուն Պեպանյան, վերլուծաբան, լրագրող
17. Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում