Արա Մինասյանը կարող է դառնալ բժշկականի ռեկտոր
«Համառ լուրեր են շրջում այն մասին, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է դառնալու Երևանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Թերթի թղթակցի հետ զրույցում Մինասյանը երեկ չի բացառել այդ հնարավորությունը: «Դեռ չեմ կողմնորոշվել: Մի քանի հարցեր կան հիվանդանոցի հետ կապված` հետագա զարգացման և այլն, որ չի լինի թողնել, դրա համար դժվար է այդ հարցին պատասխանել»,- ասել է նա: Ճշտող հարցին, որ ամեն դեպքում չի՞ բացառում ու մտածու՞մ է այդ ուղղությամբ, Արա Մինասյանը պատասխանել է. «Չէ, չեմ մտածում, բայց չի բացառվում»: Երկու աշխատանքը համատեղել, ըստ բուժկենտրոնի ղեկավարի, ծանր և անհնար կլինի: Մինասյանն, ի դեպ, այժմ բժշկական համալսարանի խորհրդի անդամ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները