Ոստիկանապետի դուստրը հնարավոր է մասնակցի մանկական Եվրատեսիլին
«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երգչուհի դստեր` Անգելինա Գասպարյանի պրոդյուսեր Արմեն Գևորգյանը հաստատել է, որ մտածում են հայտ ներկայացնել, որպեսզի Անգելինան մասնակցի մանկական «Եվրատեսիլ-2012»-ին: Աղջկա 10 տարին արդեն լրացել է, և մրցույթի կանոններով նա իրավունք ունի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին: Թերթը հավելում է, որ Անգելինա Գասպարյանը հայտնի է դարձել իր «Հայրիկ» երգով ու տեսահոլովակով, որը նկարահանվել է, երբ Վլադիմիր Գասպարյանը Պաշտպանության փոխնախարար էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները