Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ-2012» միջազգային մրցույթում մասնակցության հայտերի ընդունումը
Հայաստանում սկսվել է «Մանկական Եվրատեսիլ-2012» միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը: Տեղեկատվությունն ակտիվորեն ներկայացնելու գործառույթը վերապահված է Հանրային հեռուսատընկերությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին Հայաստանը հաղթանակի հասավ: Այն ներկայացրեց ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը: Նրա հաղթանակից հետո մրցույթը 2011-ին անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրեց Դալիթան:
Նշենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 1-ին Ամստերդամում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում