Ս. Ավետիսյան. Առաջիկայում կուսակցություններում լուրջ քննարկումներ են սպասվում
«Ընտրություններից հետո մենք ունեցանք բավականին հետաքրքիր, բազմաբևեռ Ազգային ժողով, ինչը դրական է, քանի որ կարծիքներն ու մոտեցումները շատ կլինեն, իսկ դրանց արդյունքում առավել արդյունավետ որոշումներ կընդունվեն»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կբնութագրեք ներքաղաքական վերջին զարգացումները, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Հարցին, թե՝ ինչպե՞ս կգնահատեք ՀԱԿ-ի՝ կրկին հանրահավաքներին ապավինելու քաղաքականությունը, պատգամավորը նշեց. «ՀԱԿ-ի վերջին սակավաթիվ հանրահավաքը ցույց տվեց, որ իրենց շարքերում ևս անհասկանալի են համարում ԱԺ մուտք գործելուց հետո ՀԱԿ-ի կողմից հանրահավաքների շարունակումը: Վերջիվերջո, ԱԺ-ն այն բարձր ամբիոնն է, որտեղ իսկապես ՀԱԿ-ը կարող է իրական պայքար տանել, ներկայացնել իր մոտեցումներն ու այս կամ այն հարցում իր դիրքորոշումը, հարցեր ուղղել կառավարության անդամներին: Ի՞նչ է այդ ամբիոնն էլ նրանց չի բավարարում»:
Նրա խոսքերով, առաջիկայում սպասվող ընտրություններին ընդառաջ ներկայումս կուսակցություններում քննարկումներ են գնում, յուրաքանյուր կուսակցությունը պիտի որոշում կայացնի, թե առաջադրելու են սեփական թեկնածուներին, սատարեն այլ թեկնածուներին, թե առհասարակ չմասնակցեն այդ գործընթացին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում