Հարցազրույցներ 15:55 06/07/2012

Արաբագետ. Սիրիահայության հարցը համայն հայության խնդիրն է

Սիրիայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և հնարավոր զարգացումների մասին Panorama.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

-Ինչպես կմեկնաբանեք Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի` օրերս հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ Սիրիան գտնվում է պատերազմական իրավիճակում` բոլոր իմաստներով: Արդյոք Սիրիայի նախագահը դրանով հաստատեց, որ ներսիրիական հակամարտությունը վերաճել է քաղաքացիական պատերազմի:
-Քաղաքացիական պատերազմ հասկացությունը որևէ պետության ներսում քաղաքացիական հակամարտության իրավական բնորոշումն է, որը ենթադրում է ոչ միջազգային բնույթի զինված հակամարտության մի շարք հատկանիշների առկայություն: Օրինակ, հակամարտության ակտիվության, ռազմական գործողությունների նպատակաուղղվածության և շարունակականության, հակամարտ կողմերի կազմակերպվածության, ինչպես նաև մարդկային զոհերի թվաքանակի առումով Սիրիայի տարածքի որոշ հատվածներում` օրինակ Հոմսի, Համայի, Իդլիբի նահանգների մի շարք բնակավայրերում իրավիճակը համապատասխանում էր ոչ միջազգային բնույթի զինված հակամարտությունների իրավական բնութագրին դեռ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին:
Պետք է ընգծել, որ սիրիական իշխանությունները ճգնաժամի ողջ ընթացքում պայքարում էին մի քանի ուղղությամբ. նախ երկրի ներսում` զինված խմբավորումների, ահաբեկչական տարրերի, ինչպես նաև մի շարք արաբական ու տարածաշրջանային պետությունների և Արևմուտքի կողմից հայտարարված տնտեսական պատժամիջոցների դեմ, ապա` երկրից դուրս` տեղեկատվական դաշտում, ինչպես նաև իրավական հարթության մեջ` ձգտելով միջազգային հանրությանը ներկայացնել իրենց գործողությունները` որպես հետևողական պայքար միջազգային ահաբեկչության դեմ:
Մինչդեռ վերջին իրադարձությունները` մասնավորապես երկրում ռազմական գործողությունների աճի միտումները, երկրից դուրս` սիրիական վարչակարգի դեմ անընդհատ ուժգնացող քարոզչական արշավն, ինչպես նաև սիրիա-թուրքական հարաբերություններում հասունացած լուրջ լարվածությունն ստիպեցին սիրիական իշխանություններին վերագնահատել երկրում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը` այն բնորոշելով որպես պատերազմ` նախ բնակչության զգոնությունն ապահովելու, ապա նաև ընդդիմության դեմ պայքարում երկրում հումանիտար իրավիճակի վատթարացման, նաև խաղաղ բնակչության շրջանում մարդկային զոհերի հետ կապված մեղադրանքներում սեփական գործողություններն ապահովագրելու նկատառումներով: Հավելեմ, որ ցայժմ սիրիական հակամարտությունը պաշտոնապես չի ճանաչվել` որպես քաղաքացիական պատերազմ: Եթե դա տեղի ունենա միջազգային մակարդակով, ապա հակամարտ կողմերը պետք է հետևեն միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված պատերազմ վարելու կանոններին, իսկ գլխավոր գործող անձանց դեմ հնարավոր կլինի սկսել հետաքննություն` ռազմական հանցագործությունների մեջ մեղադրանքներով:

-Իսկ ինչով է պայմանավորված ռազմական գործողությունների աճն, ըստ Ձեզ` ինչու չգործեց ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի խաղաղության ծրագիրը:
-Ծրագիրը չգործեց, որովհետև թե′ Սիրիայի ներսում և թե′ արտաքին խաղացողները հետևողական չեղան իրենց պարտականությունների իրականացման հարցում, իսկ դրա պատճառը, թերևս, նշածս կողմերի մաքսիմալիստական ձգտումներն են: Անանի ծրագրի շրջանակներում հաստատված հարաբերական զինադադարի ողջ ընթացքն ինձ մոտ «դեժա վյու»-ի տպավորություն թողեց, քանի որ մի կողմից Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես ահաբեկչական գործողությունների աճը, մյուս կողմից սիրիական ընդդիմադիրների և նրանց արտաքին հովանավորների գործունությունը հիշեցրին դեռևս 2011-ի դեկտեմբերի վերջին և 2012-ի հունվարին երկրում գործած ԱՊԼ-ի դիտորդական առաքելության ընթացքը և չարժեվորված արդյունքները: Երկու առաքելություններն էլ հակամարտ կողմերը ծառայեցրին ընդամենը ժամանակ շահելու և սեփական ծրագրերն ու գործողությունները մշակելու և համակարգելու նպատակով, որից հետո արձանագրվեց ռազմական գործողությունների և մարդկային զոհերի թվի կտրուկ աճ:
Կարծում եմ, որ սիրիական թնջուկի հանգուցալուծմանն ուղղված նման բնույթի առաքելություններն ու ծրագրերը որևէ արդյունք չեն կարող ունենալ, քանի որ դրանց իրական նպատակները ակներև չեն: Երկրի ներսում հակամարտ կողմերի միջոցով ներսիրիական քաղաքական կարգավորման հասնելու մասին ծրագրերն ու դրանց իրականացումն իրատեսական չեն, ինչպես պնդում են սիրիական իշխանությունները և նրանց արտաքին հովանավորները, մասնավորապես Ռուսաստանը, Չինաստանը: Իսկ Սիրիայից դուրս դիվանագիտական պայքարը շատ ավելի ուժգին է, քան հակամարտությունը երկրի ներսում, ինչն ակնհայտորեն ենթադրում է լուրջ սակարկություններ, որի իրական արդյունքները դեռ անտեսանելի են: Որպես ասվածի ամենաթարմ ապացույց` դիտարկենք ընդամենը Ժնևում տեղի ունեցած Սիրիայի հարցով համաժողովի մասնակիցների ճշգրտման հարցը. Ռուսաստանը համաձայնեց հրաժարվել Իրանի մասնակցության մասին պնդումներից, միայն ի պատասխան Սաուդյան Արաբիայի` համաժողովին չմասնակցելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության:

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Ժնևի համաժողովի արդյունքներն, ի՞նչ կտան դրանք:
-Ժնևում ընդունված փաստաթուղթն ընդամենը միջանկյալ փոխզիջումային պայմանավորվածություն էր, որի նախադեպն արդեն իսկ եղել էր, երբ միջազգային հանրությունը համաձայնության էր գալիս Քոֆի Անանի առաջին ծրագրի հարցում: Արևմտյան մի շարք ԶԼՄ-ներում Սիրիայում տիրող իրավիճակի, սիրիական ընդդիմության վերաբերյալ մի քանի օբյեկտիվ հոդվածների, ամերիկյան հետախուզական որոշ տվյալների հրապարակումները, նաև արևմտյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները հող էին նախապատրաստում վերոնշյալ անորոշ բովանդակությամբ փոխզիջումային փաստաթղթի ընդունման համար: Ըստ իս` Անանի նոր ծրագիրը` ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու վերաբերյալ, գործնականում չափազանց դժվար է կյանքի կոչել, և դրա համար կարող եմ նշել առնվազն 2 պատճառ. առաջինը` սիրիական ընդդիմությունը միասնական չէ, դժվար է նրանց միասնական և ընդհանուր հայտարարի բերել: Մյուս պատճառն այն է, որ սիրիական ճգնաժամում ընդգրկված արտաքին խաղացողների նպատակն, այնուամենայնիվ խաղաղության հաստատումը չէ, այլ` սեփական շահերի ու ծրագրերի ամբողջական կենսագործումը, հետևաբար չափազանց դժվար է ակնկալել, որ նրանք հետևողական մոտեցում կցուցաբերեն իրենց ստանձնած պարտավորությունների կատարման գործում: Նման հանդիպումների նպատակն է` ցույց տալ աշխարհին, որ միջազգային հանրությունը փորձում է ինչ-որ կերպ վերջ տալ արյունահեղությանը Սիրիայում, մինչդեռ սա ընդամենը խաբկանք է և կոչված է ժամանակ շահելու, քանի որ ուժերից յուրաքանչյուրը ձգտում է հասնել բացարձակ հաղթանակի` այս պահին ժամանակ տալով երկրի ներսում պայքարող կողմերին: Արտաքին խաղացողների հիմնական «խաղադրույքներն» ուղղված են Սիրիայի ներսում իրադարձությունների զարգացման վրա, և իրական կարգավորման հնարավորություն կառաջանա, ու կողմերից յուրաքանչյուրը կգնա շոշափելի զիջման միայն այն դեպքում, երբ կհասկանա, որ իր հովանավորյալը տանուլ է տալիս և զիջում է դիրքերը երկրի ներսում: Իմ դիտարկմամբ` հենց սրան են տանում այս բոլոր իրադարձությունները:

-Իսկ Դուք հնարավոր համար՞ում եք սիրիական զարգացումներում արտաքին ռազմական միջամտությունն, առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանձևի:
-Այո, համարում եմ, քանի որ դժվար է կանխատեսել Ռուսաստանի և Չինաստանի հնարավոր գործողությունները վերբալ դաշտից դուրս` իրական, գործնական քայլերի հարթության մեջ: Արտաքին ներխուժում կլինի, եթե Արևմուտքը և նրա մերձավորարևելյան դաշնակիցները պատրաստ լինեն դրան: Իսկ նման ռազմական ներխուժման իրավական հիմնավորման համար կարող են օգտագործվել սադրանքներն, ինչպես օրինակ վերջին դեպքը` թուրքական հետախույզ օդանավի հետ կապված: Չմոռանանք` միայն նորագույն պատմության ընթացքում բազմաթիվ են նման գործողություններն, ընդամենը հիշենք` ինչպես սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, վիետնամական հակամարտությունը, ՆԱՏՕ-ի իրականացրած գործողությունը Բոսնիայում և, իհարկե, վերջին իրաքյան պատերազմը: Իմ կարծիքով`ներկայում Ռուսաստանի դիրքորոշումն ընդամենը պատեհ պատճառաբանություն է Հյուսիսատլանտյան դաշինքի համար, քանի որ նրա անդամ պետությունները դեռ պատրաստ չեն` պատերազմական գործողություններ սկսելու:

-Անդրադառնանք նաև սիրիահայ համայնքին: Ի՞նչ է սպասվում համայնքին, ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս աջակցել սիրիահայ մեր հայրենակիցներին:

-Ինչ խոսք, սիրիահայ համայնքի վիճակն ուղղակիորեն կապված է Սիրիայի ճակատագրի հետ:
Եվ երկարաժամկետ հեռանկարով` այսինքն՝ երկրում տևական քաղաքացիական պատերազմի, կա՛մ արտաքին ռազմական միջամտության և այլ տարբեր միջոցներով հնարավոր իշխանափոխության պարագայում, դժվար է համայնքի համար դրական զարգացումներ կանխատեսելը: Մի բան ակնհայտ է, որ եթե այսօր սիրիահայերի դեմ ուղղված գործողություններ չկան, դա հենց համայնքի որդեգրած գրագետ և սիրիամետ դիրքորոշման արդյունքն է, որը հիմնավորվում է երկրում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությամբ: Գաղթօջախն այսօր արդեն բարդ իրավիճակում է, նրա առջև արդեն իսկ ծառացած են մի շարք լուրջ մարտահրավերներ, երկրում օրեցօր լրջացող տնտեսական հիմնախնդիրների, ահագնացող ռազմական բախումների, հանցագործ տարրերի գործունեության պատճառով սիրիահայությունը հայտնվել է բարդ իրավիճակում: Մեր հայրենակիցները բարոյական, հոգեբանական աջակցության կարիք ունեն այսօր, վաղը նրանք կունենան նաև նյութական աջակցության անհրաժեշտություն:
Իմ կարծիքով` սա համայն հայության խնդիրն է, որը պետք է միավորի աշխարհասփյուռ հայությանը նրա մի հատվածին համակողմանի աջակցություն ցուցաբերելու գործում: Անընդունելի է սիրիահայության խնդիրը տարբեր բնույթի շահարկումների առարկա դարձնել թե′ Հայաստանում և թե′ նրանից դուրս: Մի բան ակնհայտ է, որ այս հարցում միասնություն, համախմբվածություն, և լուրջ համագործակցություն է պահանջվում, և դրանում առանցքային դերակատարություն պետք է ունենա ՀՀ-ը`մի կողմից որպես միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի սուբյեկտ, մյուս կողմից` որպես բոլոր հայերի Մայր Հայրենիք: Եթե մինչ այս Հայաստանին, հանձին Սփյուռքի նախարարության հաջողվել է մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում բավականին լուրջ միջոցառումներ իրականացնել, ապա այժմ, ժամանակն է համախմբվելու և ճգնաժամային հարցերում միասնական դիրքորոշում որդեգրելու, գործողությունների ռազմավարական ծրագիր մշակելու համար, քանի որ աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ հակամարտություններից, ճգնաժամերից, բնական աղետներից և այլ ֆորսմաժորային իրավիճակներից, և նման խնդիրներ կարող են առաջանալ նաև այլ երկրներում հաստատված մեր հայրենակիցների համար, ինչին համարժեք գործողությունների ռազմավարության ստեղծումն արդեն իսկ ազգային անվտանգության հրամայական է: Նման ծրագրերի մշակման գործում պետք է հաշվի առնվեն սփյուռքում գործող մարմինների, այն է` հայ համայնքների կառավարման համակարգի, եկեղեցական կառույցների գործունեության և դերակատարության, մշակութային, երիտասարդական միությունների դերակատարության առանձնահատկությունները: Այս հարցը պահանջում է չափազանց լուրջ մոտեցում, նաև գիտական ուսումնասիրություն, տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվածություն: Անհրաժեշտության դեպքում պետք է համակարգվի համահայկական բարեգործական կառույցների աշխատանքները` մեր հայրենակիցներին նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Սիրիահայերին աջակցության խնդիրը կարող է լուրջ նախադեպ դառնալ նման իրավիճակներում Հայրենիք-Սփյուռք համագործակցության համար:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}