ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ. մայիսի դրությամբ կազմել է 488.2 մլն ԱՄՆ դոլար
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ. մայիսի դրությամբ ընթացիկ գներով կազմել է 488.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.1%-ով: Այդ թվում` ապրանքների արտահանումը կազմել է 122.2 մլն դոլար, ներմուծումը`366.0 մլն դոլար: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունվար-մայիսին արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է 1116.1 մլն դոլարով, իսկ առանց մարդասիրական օգնությամբ ստացված բեռների՝ 1086.1 մլն դոլարով:
Ըստ ԱՎԾ-ի՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 28.7 տոկոսն իրականացվել է ԱՊՀ երկրների հետ, որից 23.3 տոկոսը՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Բացի այդ, արտաքին առևտրաշրջանառության 31.1 տոկոսը բաժին է հասնում Եվրամիության երկրներին, 40.3 տոկոսը` այլ երկրներին: