«Ժառանգությունը» բացառում է «նախագահական եռանկյունին»
«Ժառանգություն» կուսակցությունը նախագահի թեկնածու ունի. «Անվերապահորեն դա մեր կուսակցության առաջնորդն է»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց համանուն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Նա ընդգծեց, որ նախագահական ընտրություններում հանդես կգան իրենց թեկնածույով, բայց կփորձեն այնպես անել, որպեսզի նա լինի նաև միասնական թեկնածուն:
Զարուհի Փոստանջյանը սակայն վերապահում արեց ու կրկնեց` դեռ որևէ որոշում կուսակցությունում այս առումով չի կայացվել. դեռ վաղ է: Այ եթե խոսք լիներ արտահերթ նախագահական ընտրությունների մասին, ապա. «Մենք այն փուլում դեռ չենք գտնվում, որ համապատասխան որոշում կայացնենք»,- պարզաբանեց նա:
Պաշտպանելով միասնական թեկնածուի գաղափարը` «Ժառանգության» ներկայացուցիչը շեշտեց` նման թեկնածու չեն համարում Լևոն Տեր-Պետրոսյանին և բացառում են նաև գործող և նախկին նախագահներին. «Բացառում ենք նախագահների եռանկյունին այդ ձևաչափում»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա