Զ. Փոստանջյան. «Ի՞նչ չորային տարի, Սևանի շինություններն են մնում ջրի տակ»
«Ես ցավում եմ, որ խորհրդարանում իրեն այլընտրանք համարող քաղաքական ուժը, որ չի ցանկանում լինել ընդդիմություն, կամ դիմություն, կոչվում է այլընտրանք, որ դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, այս օրենքի նախագծի փաթեթին դեմ չքվեարկեց: Մինչդեռ կառավարության հենց գործառույթների մեջ է մտնում, որպեսզի մեր ջրամբարները դատարկ չլինեն (եթե հիմնավորում են, որ ջրամբարների դատարկ լինելու համար է օրենքի ընդունումն անհրաժեշտ)»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով ԱԺ վերջին նստաշրջանում ընդունված օրինագծին, համաձայն որի` խորհրդարանը թույլ տվեց Սևանա լճից այս տարի լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնել:
Զ. Փոստանջյանը կրկնեց` հենց կառավարության խնդիրն է, որ ջրամբարները չլինեն դատարկ, մինչդեռ անհասկանալի է, թե ինչպես են ջրամբարները դատարկվել, երբ, բնապահպանների պնդմամբ, եղանակային պայմանները որևէ կապ այդ խնդրի հետ չունեն և եղել է էլ ավելի չորային տարի.
«Այդ հիմնավորումը, թե չոր տարի է և գյուղատնտեսության համար է անհրաժեշտ այդ բացթողումը ուղղակի անհեթեթություն է: Մենք այն կարծիքին ենք, որ կառավարության ապաշնորհ աշխատանքի հետևանքն է, որ կրկին Սևանա լճից ջուր են բաց թողնում»,- նշեց պատգամավորը:
Ընդդիմադիր գործիչը տեղեկացրեց նաև, որ մոտ 20 օր առաջ եղել է Սևանում և ականատեսն է եղել, թե ինչպես են շինություններն անցնում ջրի տակ: Այդ իսկ պատճառով, պնդեց Զ.Փոստանջյանը, օրենքի ընդունման հիմնական պատճառը շինությունները փրկելու հարցն է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան