Բրյուս Ուիլիսը մահից է փրկվել
Հոլիվուդյան աստղ Բրյուս Ուիլիսը Հունգարիայում ընթացող «Крепкий орешек-5» ֆիլմի նկարահանումների ժամանակ մահից է փրկվել: Ըստ սցենարի, ֆիլմի հերոսը, դետեկտիվ Ջեն Մաքլեյնը պետք է ուղղաթիռից թռնի հրդեհվող շենքի տանիքին:
Ֆիլմի համար կառուցվել է հինգ հարկանի ֆաներային տուն, որը բռնկվել է անմիջապես, ինչը, սակայն անսպասելի է եղել նկարահանող խմբի համար: Ուղղաթիռն էլ իր հերթին, գրում է «Ուտռո.ռու», քամի անելով էլ ավելի է ուժեղացրել կրակը: Սցենարային այդ հատվածը կատարելու նպատակով կասկադյոր է հրավիրվել, ով հրդեհից տուժել է:
Հրդեհի ժամանակ Բրյուսը եղել է տարածքում, սակայն երբ տեսել է, որ կրակն այլևս կառավարելի չէ ` շտապել է օգնել նկարահանող խմբին դուրս գալ հրդեհված շինությունից ու դուրս բերել նաև թանկարժեք սարքավորումները:
Սցենարի համաձայն, Մաքլեյնը ժամանելու է Մոսկվա, որպեսզի բանտից ազատի որդուն և բացահայտի ահաբեկիչների խոշոր ցանցի գործունեությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում