Ֆրանսիայի նախագահը ձեռնամուխ է եղել Ցեղասպանության բանաձևի օրակարգայնացմանը
Թուրքական «Զաման» (Zaman) առցանց օրաթերթը, վկայակոչելով ֆրանսիական լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը խորհրդարանի օրակարգ բերելու գործին:
Այդ մասին նա հայտնել է ֆրանսահայ միությունները համակարգող հանձնաժողովի անդամների հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Հայտնի է դարձել, որ մինչև հուլիս ամսվա վերջ այդ նոր օրինագծի նախապատրաստման նպատակով Ֆրանսիայի նախագահը հանդիպում է ունենալու ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ կայացած Ֆրանսիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Լորան Ֆաբիուսն ասել էր, թե Սահմանադրական դատարանի մերժած օրինագիծն անհնար է, որ նորից հայտնվի օրակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում