Հասարակություն 14:10 09/07/2012

«Ռուբեն Հայրապետյանը պետք է զրկվի քաղաքական ու հասարակական գործունեություն ծավալելու հնարավորությունից»

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմումբը հանդես է եկել հայտարարությամբ, որով քննադատում է քրեաօլիգարխիկ համակարգն ու նշում, որ դրա բնականոն ինքնաոչնչացմանը սպասելը հղի է քաղաքացու, պետության և երկրի անվտանգությանը սպառնացող, կանխատեսելի և անդառնալի հետևանքներով:

««Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հանցագործությունը՝ կլանային- ազգակցական խմբերից մեկի պարագլուխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի և նրա ընտանիքին պատկանող համալիրի աշխատակազմի` մարդասպանության վարժեցված անդամների կողմից դաժան ինքնադատաստանի ենթարկվելու արդյունքում ՀՀ քաղաքացի, ազգային բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունը և նրա մի խումբ ծառայակիցների ծանր մարմնական վնասվածքները, հերթական անգամ մերկացրեցին քրեաօլիգարխիկ համակարգի կողմից հանրությանը սարսափով հնազանդեցնելու և իշխելու` «ստրկացիր կամ հեռացիր հայրենիքիցդ» չհռչակված կարգախոսով բնութագրվող քաղաքականությունը:

Քրեաօլիգարխիկ համակարգի բնականոն ինքնաոչնչացմանը սպասելը հղի է քաղաքացու, պետության և երկրի անվտանգությանը սպառնացող, կանխատեսելի և անդառնալի հետևանքներով: Սպառնալիքները ոչ միայն դրսևորվում են բռնության դեպքերի քանակական աճմամբ, այլև փոխում են իրենց որակական բնույթը և այդ համակարգը արդեն որպես թիրախ է ընտրում ազգային անվտանգության երաշխավորի` ազգային բանակի առանցքը կազմող սպայական անձնակազմի ներկայացուցիչներին, այսպիսով հատելով այն սահմանը, որից հետո վտանգվում է ոչ միայն երկրի քաղաքացին այլև պետական կարգը և ազգը»:

Հայտարարության մեջ նաև ասված է.

««Վահե Ավետյան» հասարակական շարժումը որպես ՀՀ մտահոգ քաղաքացիների ազատ, բաց և ընկերային շարժում, իր կազմակերպական կարողականությունները ծառայեցնելու է, որպեսզի քաղաքացիական հասարակության պայքարը հասնի հետևյալ նպատակներին.

• Ռուբեն Հայրապետյանը և նրա կամակատարները պետք է փոխհատուցեն Վահե Ավետյանի ընտանիքին հասցված նյութական և բարոյական վնասը.
• Ռուբեն Հայրապետյանը պետք է զրկվի քաղաքական ու հասարակական գործունեություն ծավալելու հնարավորությունից.
• Ռուբեն Հայրապետյանը պետք է օրենքի ուժով կրի իր արարքներին համարժեք պատիժ, քանի որ այդ անձը ուղղակի պատասխանատու է քրեածին վարքագիծ ունեցող անձանց իր թիկնազորում աշխատանքի ընդունելու և իր հանրային ելույթներով ու բռնությամբ ինքնադատաստան տեսնելու կենսակերպով նրանց աշխատելաոճը ձևավորելու համար.
• Հանրությունը պետք է հրաժարվի Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ընկերությունների արտադրած ապրանքներից ու մատուցած ծառայություններից :

Հասնելով այս նպատակներին, շարժումը կստեղծի հանրային համատարած մերժման ու պարսավանքի և սեփական ուժերի նկատմամբ վստահության այնպիսի մթնոլորտ, որտեղ քաղաքացիական պարտականությունների կատարումը կլինի այն հանրային երաշխիքը, որը բռնության կամ դրա քարոզի ցանկացած այլ դրսևորման դեպքում կհանգեցնի հասարակության անհապաղ և գործուն արձագանքին: Վերջինս բռնության մշակույթի խորհրդանիշ հանդիսացող նման անձանց կդարձնի լուսանցքային և կզրկի հանրային գործառույթներն իրագործելու համար անհրաժեշտ մարդկային ու հասարակական հենարանից»:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ

Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան
Ժաննա Ալեքսանյան, լրագրող
Լիլիթ Գալստյան, քաղաքագետ
Աշոտ Գևորգյան, ֆիզիկոս
Կարո Եղնուկյան, իրավաբան, գործարար
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Նազարեթ Կարոյան, արվեստաբան
Կարինե Հակոբյան, հրապարակախոս
Արսեն Համբարյան, երգահան
Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր
Նվարդ Մանասյան, դասախոս
Վահրամ Մարտիրոսյան, գրող, հրապարակախոս
Զարուհի Մուրադյան, նկարիչ
Եղիա Ներսիսյան, բնապահպան
Գարեգին Չուգասզյան, համակարգային վերլուծաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}