Կական կխնդրի Մոուրինյոյին, որպեսզի իրեն բաց թողնեն
Բրազիլացի կիսապաշտպան Կակայի աշխատավարձը կկրճատվի 2 անգամ, եթե նա վերադառնա «Միլան»: Իտալական ԶԼՄ-ների հավաստմամբ` Կակային այս հանգամանքը չի խանգարում, և նա ցանկանում է հանդես գալ իր նախկին ակումբում, որտեղ ամեն ինչ նրա մոտ շատ ավելի լավ էր ստացվում, քան «Արքայական ակումբում»: Նշվում է, որ բրազիլացին ցանկանում է այս առիթով խոսել «Ռեալի» ղեկավարության հետ, որպեսզի նրանք նվազեցնեն իր տրանսֆերային արժեքը, իսկ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից Կական կխնդրի բաց թողնել իրեն:
Սպասվում է, որ կողմերը կհանդիպեն մոտակա օրերի ընթացքում: Մադրիդյան ակումբը նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքները կսկսի հուլիսի 15-ից, և հենց այդ ժամանակ էլ կիսապաշտպանը կխոսի պորտուգալացի մասնագետի հետ:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Կակայի համար պահանջում է 25 մլն եվրո, սակայն «Միլանը» ֆինանսական խնդիրներ ունի և չի կարողանում այդքան մեծ գումար վճարել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա