Սերգեյ Շաքարյանց. Օլանդը կմոռանա իր խոստումը
Վերջին շրջանում թուրք-ֆրանսիական հարաբերություններում նկատվող ակտիվացումը, կարող է հանգեցնել նրան, որ Ֆրանսիայի նորանշանակ նախագահ Ֆրանսուա Օլանդը մոռանա Հայոց ցեղասպանության քրեականացման հարցը՝ Ֆրանսիայի խորհրդարան ներկայացնելու իր նախընտրական խոստումը: Անդրադառնալով թուրք-ֆրանսիական հարաբերությունների վերջին ակտիվացմանը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Կարծում եմ` ճիշտ չէ Ֆրանսիայից ակնկալել որևէ օրենսդրական փոփոխություն: Վերջին երկու շաբաթների ընթացքում Թուրքիան և Ֆրանսիան մերձենալու շատ փորձեր են կատարում, և Օլանդը կարող է հետ կանգնել իր խոստումներից: Անցել է նախընտրական շրջանը և կարելի է մոռանալ դրանք»,- նշեց Սերգեյ Շաքարյանցը:
Ըստ քաղաքագետի, մյուս կարևոր հանգամանքը, որը վկայում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի՝ Ֆրանսիայի խորհրդարան մուտք գործելու նվազ հնարավորությունների մասին, դա այս հարցի վերաբերյալ պաշտոնական Բեռլինի դիրքորոշում է, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Բունդեսթագում նմանատիպ օրինագծի քննարկումներին դեմ արտահայտվելու փաստը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում