Ադեբայորը կարող է դառնալ «Տոտենհեմի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էմանուել Ադեբայորը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Տոտենհեմում», կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ: Այս մասին տեղեկացնում է «The Daily Mail»-ը:
«Տոտենհեմը» ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար պատրաստ է Անգլիայի չեմպիոններին վճարել 6 մլն ֆունտ ստեռլինգ: Ադեբայորին կառաջարկվի 3 տարվա պայմանագիր` 115 հազար ֆունտ ստեռլինգ շաբաթական աշխատավարձով, իսկ տարեկան նա կստանա 4 մլն ֆունտ ստեռլինգ գումար` բոնուսի կարգով:
Գործարքը կայանալու դեպքում Ադեբայորը կարող է դառնալ «Տոտենհեմի» պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա