Առողջություն 16:46 10/07/2012

Սեռական վաղ հասունացում` 3 տարեկան աղջնակի մոտ. Նախարարությունում այս մասին Հայաստանի հետ կապված տեղեկատվությունը բացակայում է

Հեղինակ` Լիա Խոջոյան

 Ծանոթներիցս մեկը վերջերս իր երեխայի պատմությունը պատմեց: Երեք տարեկան աղջնակի մոտ  նկատվել  էր մի կրծքի պարբերական մեծացում-փոքրացում, ինչին սկզբում ուշադրություն չեն դարձրել: Սակայն, երբ երևույթը շարունակական է դարձել, դիմել են բժշկի, վերջինս էլ արձանագրել է` երեխայի մոտ սեռական վաղ հասունացում է սկսվել և եթե «դեմը չառնվի», ապա…. Հասկանալի է, որ հասունացման հեռանկարը, այն էլ այդ տարիքում, սարսափեցրել է ծնողներին, առավել ևս, որ զգուշացում էլ հնչել է. եթե գործընթացը չկանխվի, ապա դա կարող է նաև բացասաբար անդրադառնալ երեխայի հոգեբանության վրա: Մի խոսքով, առաջարկվել է ինչ-որ լուծում` հատուկ հորմոնային դեղորայքի օգտագործմամբ կանխել սեռական հասունացումը մինչև երեխայի 8 տարեկան դառնալը, որից հետո դադարեցնել հորմոնների ընդունումը, որպեսզի բնությունն իր գործը արդեն ինքնուրույն հասցնի ավարտին… Հա, մի բան էլ` ընտանիքը Ալավերդուց է:

Խնդիրը հետաքրքրեց, քանի որ ծնողների խոսքերով` իրենք լսել էին վաղ հասունացման մասին, սակայն վաղ հասունացման տակ դիտարկել են սրա շրջանակում տեղավորվող բոլոր երևույթները սկսած 8-9 տարեկանից: Բայց այդ տարիքում, երբ երեխան միայն տիկնիկներով է տարված….

Ու քանի դեռ իրենք շարունակում են բուժումը, դիմեցինք Առողջապահության նախարարությանը պարզելու, թե առհասարակ որքա՞ն տարածված է սեռական վաղ հասունացման երևույթը Հայաստանում ու հատկապես այն շրջաններում, ուր զարգացած է հանքարդյունաբերությունը:

Ինչու ա՞յդ շրջաններում. Պարզաբանում ստանալու բնապահպանների բարձրաձայնած մտահոգություններին, որ այդ շրջաններում են հենց առավել հավանական մարդու օրգանիզմում որոշակի շեղումներն ու պաթոլոգիաների զարգացումները:

Նախևառաջ նախարարությունից հետաքրքրվել էինք, թե տեղեկատվություն ունենալու հետ մեկտեղ,  որքանով է տարածված հանրապետությունում սեռական վաղ հասունացումը, ի՞նչ քայլեր է ձեռնարկվում այդ երեխաների հասունացումը նորմային վերադարձնելու համար: Ահա պատասխանը.

«Ալավերդու տարածաշրջանում 2011թ-ին արձանագրվել է վաղաժամ սեռական հասունացման մեկ դեպք: Հանրապետության կտրվածքով տեղեկատվությունը բացակայում է, քանի որ ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացվող տարեկան հաշվետվություններում նման տեղեկատվություն չի ներառվում: 2012թ. Ալավերդու տարածաշրջանում վաղաժամ սեռական հասունացման դեպք չի արձանագրվել»:

Այն հարցը, թե ինչ է անում նախարարությունը վաղ հասունացումը նորմային վերադարձնելու առումով այդպես էլ մնաց անպատասխան:

Նախարարությունից հետաքրքրվել էինք նաև, թե ի՞նչ թիվ են կազմում Ալավերդիում աբորտները` պտղի հիվանդ լինելու և այլ շեղումներ ունենալու պատճառով: Ըստ այդմ ստացել ենք հետևյալ պատասխանը.

«Ալավերդու տարածաշրջանում 2011թ. և 2012թ. 5 ամիսների ընթացքում հղիության արհեստական ընդհատումներ կապված պտղի անոմալիաների հետ չեն արձանագրվել»:

Ալավերդին, ըստ ԱՆ պատասխանի, առհասարակ կարող է օրինակելի տարածաշրջան համարվել հանրապետության ողջ կտրվածքով: Panorama.am-ի հետևյալ հարցադրումներին, թե ` ինչպիսի՞ շեղումներ կան, որ Հայաստանի այլ մարզերի համեմատ այս բնակավայրում առավել շատ են հանդիպում և 2011թ-ին և 2012թ-ի առաջին հինգ ամիսներին Ալավերդիում զարգացման բնածին արատներով քանի ծնունդ է գրանցվել, ի՞նչ շեղումներ և որքա՞ն երեխա է ծնվել չարորակ ուռուցքներով, ստացվել է հետևյալ պատասխանը.

«Հայաստանի այլ մարզերի համեմատությամբ Ալավերդու տարածաշրջանում 2011թ-ի ընթացքում որևէ շեղումներ չեն հայտնաբերվել:
2011թ-ին Հայաստանում ծնվել է զարգացման բնածին արատներով 719 երեխա, ինչը կազմում է ընդհանուր ծնունդների թվի 1.7 տոկոսը: Ալավերդու տարածաշրջանում նույն ժամանակահատվածում ` 3 երեխա` ընդհանուր ծնունդների 1 տոկոսը:

2012թ. 5 ամսվա ընթացքում ծնվել է զարգացման բնածին արատներով 3 երեխա: Վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ-ում չարորակ ուռուցքով երեխաներ չեն ծնվել»,- ասված է պատասխանում:

Ստացվում է, որ բնապահպանների ահազանգերը, կապված մասնավորապես հիշատակած տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման հետ, թե դա անմիջականորեն ազդելու է հատկապես ապագա սերունդների առողջական վիճակի վրա չափազանցությո՞ւն են: Թե նախարարությունը լիարժեք տեղեկատվության չի տիրապետում (եթե նման բան հնարավոր է), թե իրականում ի՞նչ իրավիճակ է Ալավերդիում:

Ի դեպ, Առողջապահության նախարարությունը մեզ ուղղված իր պատասխանում նաև հետևություն է անում.
«Ալավերդու տարածաշրջանի վերաբերյալ հետաքրքրող ցուցանիշները գնահատելով և համեմատելով հանրապետության նույն ցուցանիշների հետ ակնհայտ է դառնում, որ Ալավերդու տարածաշրջանում զարգացման բնածին արատներով ծնված երեխաները անհամեմատ ցածր տոկոս են կազմում , չարորակ նորագոյացություններով երեխաներ ընդհանրապես չեն ծնվել, բժշկական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումներ` այդ թվում պտղի կողմից բժշկական ցուցումներով չեն կատարվել»:

Հ.Գ. Թեմայի շրջանակում դիտարկումները վկայում են, սակայն, որ իրավիճակն այնքան էլ փայլուն չէ, որքան ներկայացնում է Առողջապահության նախարարությունը: Խնդիրը բարձրաձայնելու ու դրա լուծումների փնտրտուքի ճանապարհին Panorama.am-ը պատրաստ է լսել նաև քաղաքացիներին, որպեսզի հնարավորինս ներկայացվի իրական պատկերը այն ամենի հետ կապված ([email protected]): Խնդրում ենք լինել փաստական։
  


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:36
Նախագահի նստավայրում կայացել է Լեհաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}