Արցախի նախագահի թեկնածուներից մեկը հրաժարվեց պայքարից
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել: Օրակարգի առաջին կետը ինքնաբացարկի դիմում ներկայացրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի թեկնածու Վալերի Խաչատրյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին է: ԿԸՀ մամուլի ծառության հաղորդմամբ, այս թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվել:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունները նշանակված են հուլիսի 19-ին: Երկրի ղեկը ստանձնելու համար պայքարում էին չորս թեկնածուներ`պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը, թոշակառու Վալերի Խաչատրյանը, ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը: Նրանք բոլորն էլ անկուսակցական են և ինքնաառաջադրվել են:
Կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը Հայաստանի Հանրապեությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:
Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 20-ին, այն կշարունակվի մինչև հուլիսի 17-ի ժամը 24.00-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները