Եվրախումբը հաստատել է իսպանական բանկերին ֆինանսական օգնություն հատկացնելու ժամկետները
Եվրամիությունը Իսպանական բանկերին 30 միլիարդ եվրո գումարի չափով առաջին օգնությունը փոխանցելու է արդեն այս ամսվա երկրորդ կեսին: Այս մասին, «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, հայտարարել է Եվրախմբի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Վերջինիս խոսքերով, վարկը Իսպանիային է հանձնվելու 15 տարվա մարման ժամկետով: Բացի այդ, Եվրախմբի գումարած նիստի արդյունքներով որոշում է կայացվել Իսպանիայի բյուջետային սղաճը ՀՆԱ-ի 3%-ին հասցնելու վերջնաժամկետը 2013 թ-ից երկարաձգել մինչև 2014 թ-ը:
Հիշեցնենք, ԵՄ կողմից վերջերս ընդունված Կայունության և աճի պակտի համաձայն, Եվրագոտու անդամ պետությունների բյուջետային սղաճը չպետք է գերազանցի ՀՆԱ 3 %-ը:
Իսպանիան սեփական բանկերի վերակապիտալացման համար պաշտոնապես օգնություն էր խնդրել Եվրամիությունից հունիսի 25-ին: Այդ ժամանակ հաղորդվում էր, թե այդ երկրի բանկային համակարգի ֆինանսական ճգնաժամը զսպելու համար կպահանջվի առնվազն 62 միլիարդ եվրո: