Beeline «Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի վերջ
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության ժամկետի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը երկարաձգման մասին: Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:
Ծառայությունն ակտիվացնելիս յուրաքանչյուր ամբողջական մեկ րոպե միջազգային մուտքային զանգի դիմաց Հայաստանում գտնվող բաժանորդի հաշվեկշռին գումարվում 3 դրամ: Բոնուսային միավորները Beeline ցանցում կարելի է օգտագործել շարժական կապի ցանկացած ծառայության համար` բացառությամբ հավելյալ արժեքով ծառայությունների:
«Ծառայության փորձնական գործարկումը ցույց տվեց, որ այն մեծ պահանջարկ է վայելում բջջային կապի մեր բաժանորդների շրջանում: Ընդառաջելով մեր հաճախորդների ցանկություններին «ԱրմենՏել» ընկերությունը երկարաձգում է ծառայության ժամկետը և նվիրում բաժանորդներին հաճելի հնարավորություն` օգտագործելով բոնուսները ստանալ դրական լիցքեր իրենց հարազատների և մտերիմների հետ շփվելիս», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության միացումն անվճար է, բաժանորդային վարձ նախատեսված չէ: Ծառայությունը կարելի է միացնել ուղարկելով USSD հրահանգ *333#, իսկ անջատել *330# հրահանգով: Նշենք, որ Հայաստանում գտնվող Beeline բաժանորդները կարող են ճշտել իրենց ընթացիկ հաշվեկշիռը *103# USSD հարցման օգնությամբ:
Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին