«Երկիր Մեդիան» չի փակվի
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, թե վերջին օրերին խոսակցություններ են պտտվում, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ, այն աստիճանի, որ հնարավոր է` առաջիկայում դադարեցնի իր գործունեությունը: «ՉԻ»-ն փորձել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանից ճշտել, թե արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը: Գ.Մանուկյանն, իհարկե, հերքել է այդ լարերը. «Չէ, նման բան չկա, ուղղակի մի ուրիշ խնդիր կա, միգուցե դրա հետ են կապված այդ լուրերը, արբանյակային հեռարձակումը այս մի քանի օրը անջատված էր, սակայն վաղը չէ մյուս օրը միանալու է»: Իսկ «ՉԻ» այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ «Երկիր Մեդիայի» բազմաթիվ աշխատակիցների ազատում են աշխատանքից, Գ.Մանուկյանը պատասխանել է. «Հեռուստատեսությունը կենդանի օրգանիզմ է, որտեղ ծրագրեր են փոխվում, ծրագրեր են հաստատվում, նոր ծրագրեր են ավելանում: Որոշները փակվում են, և դրանց փոխարեն ավելանում են նորերը: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ արդեն ամառային շրջան է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները