Գ. Կարապետյան. Դժվար է լեզու գտնել մի երկրի հետ, որի ղեկավարը խոստովանում է, որ սադրանքներ է հրահրում
«Նման գործելաոճը հատուկ է չկայացած պետությունների չկայացած ղեկավարներին: Ադրբեջանի ղեկավարնր պահվածքն ու քաղաքականությունն այլ կերպ անհնար է որակել»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի կողմից սահմանագծին շարունակվող հրահրումները, ինչի արդյունքում կրկին մարդկային կորուստներ են գրանցվում, ասաց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:
Նրա տպավորությամբ, Ադրբեջում զինված հրոսակներ են շրջում, որոնք դուրս են ամեն տիպի վերահսկողությունից:
«Դժվար է լեզու գտնել մի երկրի հետ, որի ղեկավարը բացահայտ ստում է, խախտում բոլոր պայմանավորվածությունները, խոստովանում, որ սադրանքներ է հրահրում, քանի որ դա է իր երկրին ձեռնտու»,- ասաց Գ. Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա