Գալիանի. «Մեծագույն ֆուտբոլիստներն այլևս Իտալիա չեն գալիս»
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ իտալական ակումբները ներկա պահին չեն կարող այլ երկրների ներկայացուցիչների հետ մրցակցել մեծագույն ֆուտբոլիստների համար պայքարում:
«Անցյալում դա հնարավոր էր, բայց հիմա մեծագույն ֆուտբոլիստներն Իտալիա չեն գալիս: Բարձր արժեքով ու աշխատավարձով խաղացողներն անհասանելի են «Յուվենթուսի», «Միլանի» ու «Ինտերի» համար: 20 տարի առաջ մենք ավելի շատ փող ունեինք, քան «Բարսելոնն» ու «Ռեալը», սակայն հիմա մենք նրանց ունեցածի կեսն էլ չունենք: Իտալիան փոխվել է, փոխվել է նաև նրա տնտեսությունը: Եվ խնդիրը ոչ միայն «Միլանինն» է, այլև ողջ իտալական ֆուտբոլինը»,- ասել է Գալիանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա