Վահե Գրիգորյանն ընդդեմ ՀՀ կառավարության. Հերթական հաղթանակը ՄԻԵԴ-ում
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր, հուլիսի 10-ին, Հայաստանի կառավարության դեմ հերթական վճիռն է կայացրել: Այս անգամ Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանի հայցը` ընդդեմ Հայաստանի կառավարության:
Եվրոպական դատարանը գտել է, որ Վահե Գրիգորյանի նկատմամբ կալանք կիրառելով խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը (ազատության իրավունք) և նույն կոնվենցիայի 6-րդ մասը` «արդար դատավարություն»: Այնուհետև Եվրոպական դատարանը պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը վճռի` պաշտոնական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիսների ընթացքում հայցվորին` այս դեպքում Վահե Գրիգորյանին, որպես բարոյական փոխհատուցում տրամադրել 2. 500 եվրո գումար:
Հիշեցնենք` Վահե Գրիգորյանը Բուզանդի փողոցի (այժմյան` Հյուսիսային պողոտա) իրենց տներից վտարված բնակիչների փաստաբանն էր: 2005-ի հոկտեմբերի 7-ին նա ձերբակալվել էր խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, իսկ հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ կալանքն ընտրվել էր որպես խափանման միջոց: Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Այնուհետև կալանքը երկարացվել էր ևս երկու ամսով:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ օրերս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի երկու քաղաքացիների գործերով երկու վճիռ է կայացրել, նրանցից մեկը ազատամարտիկ Վարդան Մալխասյանն է, իսկ մյուսը նույն Լուսինե Սահակյանի պաշտպանյալ Կամո Փիրոզյանը:
Նախորդող նյութեր`
Հայաստանի կառավարությունը պարտվում է ՄԻԵԴ-ում. Փաստաբանները պահանջում են պատժել մեղավորներին
«Ախր, դաս չի լինում սրանց». Մալխասյանը գոհ է Եվրադատարանի կայացրած որոշումից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին