ՀՅԴ-ում Հրանտ Մարգարյան-Վահան Հովհաննիսյան թևերի միջև պահպանվել է փխրուն ստատուս քվոն
«Հրապարակը» գրում է, որ Վանաձորում տեղի ունեցած ՀՅԴ Գերագույն ժողովում շրջադարձային որոշումներ չեն կայացվել: «Հրանտ Մարգարյան-Վահան Հովհաննիսյան թևերի միջև պահպանվել է փխրուն ստատուս քվոն, որը, որպես ևս մեկ փորձություն, կապրի առաջիկայում սպասվող Ընդհանուր ժողովի ժամանակ: ԳԺ-ն նախագահական ընտրություններին ՀՅԴ մասնակցության հարցը թողել է բաց: Չնայած ԳՄ նորընտիր անդամները պնդում են, որ այդ խնդիրն առանձնապես ԳԺ-ի քննարկման թեմա չէ, ԳԺ-ն ոչ թե անձերի, այլ մասնակցության սկզբունքներն է քննարկում, այնուհանդերձ, հավերժական վեճը, թե ով պետք է լինի ՀՅԴ նախագահի թեկնածու, կա: Մանավանդ որ, Հրանտ Մարգարյանն արդեն իսկ տասը տարվա ՀՀ քաղաքացիություն ունի, և ՀՅԴ Ընդհանուր ժողովն այլևս կարող է առաջարկել, որ նա առաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու, ինչը Հ. Մարգարյանը մերժում է սկզբունքորեն: Խնդրի նրբությունն այն է, որ ՀՅԴ թեկնածուն ավանդաբար հաղթող չի համարվում, և մասնակցությունն ընտրություններին լոկ օլիմպիական է, այդ իսկ պատճառով մինչ այժմ ընկեր Հրանտին հաջողվել է ուրիշներին պարտադրել թեկնածություն դնել: ՀՅԴ այս ԳԺ-ում ԳՄ անդամները 9-ից դարձել են 11: Նախկին ԳՄ անդամները հիմնականում վերընտրվել են: ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Արմեն Ռուստամյանը: «Ուժային» հարաբերակցությունը ԳՄ-ում Հրանտ Մարգարյան-Վահան Հովհաննիսյան տանդեմում մնացել է նույնը: Բայց եթե հաշվի առնենք այն, որ Ռուստամյանը պահպանել է իր «պոստը», իսկ Հրանտ Մարգարյանին չի հաջողվել իր «մարդուն» դարձնել ԳՄ ներկայացուցիչ, ապա այս տպավորությունը ևս խաբուսիկ է»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները