«Եվրոռեմոնտ» ոստիկանությունում
«Հրապարակ» թերթը գրում է, որ նախկին ոստիականապետ Ալիկ Սարգսյանը շատ էր մտատանջվում սովետական միլիցաների հոգեկերտվածքը փոխելու ուղղությամբ: Հազիվ նոր մոդելի համազգեստի էսքիզն էր արել ու մի փոքր խմբաքանակ կարել տվել, երբ վրա հասավ անժամանակ պաշտոնանկությունը: Սակայն ոստիկանի մտածողության «բարեփոխման հարցը» շարունակում է արդիական մնալ այս համակարգում նաև Վովա Գասպարյանի գալուց հետո: Ոստիկանության պետը, բացի կադրային կարուսելից, ձեռնամուխ է եղել նաև սովետական միլիցիայի կարծրատիպը կոտրելու` եվրոպական մտածողությամբ ոստիկան ստանալու, համակարգն արդիականացնելու գործընթացին: Թերթը նաև նշում է, որ ոստիկանության համակարգի ներսում բուռն քննարկման թեմա է բառի բուն իմաստով «եվրոռեմոնտը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները