Պալաչը դաբրո չի ստանում
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քավոր, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը (Պալաչ) սեպտեմբերի 23-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար Սերժ Սարգսյանի «դաբրոն» չի ստանում: Թերթը նաև նշում է, որ Հարությունյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ անդամագրվել էր ՀՀԿ-ին և «Հայկական ժամանակ» թերթին տված աղմկոտ հարցազրույցում հայտարարել է, որ Աբովյանում հաղթելու է ՀՀԿ-ն, իր հարազատ կուսակցության կողմից նկատողություն ստացավ Ծառուկյանի հասցեին այդ հարցազրույցում հնչեցրած որոշ հայտարարությունների համար: Այժմ նրա շրջապատը համարում է, որ ՀՀԿ-ն «քցել» է Հարությունյանին և չի բացառում, որ առաջիկայում վերջինս կլքի ՀՀԿ շարքերը և Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Ծառուկյանի և նրա փեսայի` Աբովյանի գործող քաղաքապետ Կարո Գուլոյանի դեմ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի սեփական ուժերով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները