«Լողացող» վարկ Հայաստանին
«Հայկական Ժամանակը», հղում տալով ՌԴ կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, հայտնում է, որ ՀՀ իշխանությունները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել Ռուսաստանի կառավարության հետ` առաջիկայում Հայաստանին խոշոր վարկ տրամադրելու շուրջ: Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, բանակցությունների առարկա գումարը կարող է կազմել 800 միլիոնից մինչև մեկ միլիարդ դոլար, ինչպես նաև հայկական կողմը պատրաստ է այդ վարկը վերցնել բավականին բարձր և լողացող տոկոսադրույքներով, այսինքն` տոկոսադրույքը կախված կլինի տվյալ պահին միջազգային շուկայում գործող տոկոսադրույքների պայմաններից: Ըստ թերթի նույն աղբյուրների, հայկական կողմը ձգտում է վարկի գոնե մի մասը ստանալ մինչև այս տարեվերջ, ինչը պայմանավորված է 2013 թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները