Մատչելի ինտերնետ և համակարգչային սարքավորումներ Հայաստանի մարզերին
Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, «PC էլեկտրոնիքս»-ի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և Հայաստանում Մայքրոսոֆթ կորպորացիայի ներկայացուցչության հետ համագործակցությամբ տեղեկացնում է նոր` «Ինտերնետ+համակարգիչ» լայնածավալ նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն է Հայաստանի մարզերին տրամադրել մատչելի ինտերնետ կապ և դրանից օգտվելու համար` սարքերի լայն ընտրանի:
Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, «Ինտերնետ+համակարգիչ» ծրագիրը մեկնարկել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում` Այգեձորում: Ծրագիրը կարևոր է ոչ միայն կոմերցիոն առումով, այլ նաև ռազմավարական, կրթական և սոցիալական տեսանկյունից, քանի որ հատկապես սահմանամերձ գյուղերում չի կարելի գերագնահատել հուսալի ինտերնետային կապի առկայության կարևորությունը:
Շնորհիվ «ինտերնետ+համակարգիչ» ծրագրի, գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կունենան ապառիկ ձեռք բերելու նոութբուք, համակարգիչ կամ նեթբուք, եթե բաժանորդագրվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլաններից որևէ մեկին: Բոլոր սարքերում Մայքրոսոֆթն անվճար տեղադրում է լիցենզավորված ծրագրային փաթեթ: Բաժանորդները հնարավորություն կունենան ստանալ ստորև նշված սարքերը` առաջին 2 ամիսների ընթացքում ազատվելով վճարելու անհրաժեշտությունից: Վարկի ժամկետը 24 ամիս է և ենթադրում է 22 մարում, իսկ պայմանագրի առաջին 60 օրվա ընթացքում ինտերնետ կապը կտրամադրվի անվճար:
Ստորև նշված աղյուսակը ներկայացնում է հաճախորդի համընդհանուր ամսական վճարը` ներառյալ ապառիկ գնման պայմանները և ինտերնետային սակագնային պլանի ամսական վճարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին