Հրազդանի հարցում ` հարկային կոշտ քաղաքականություն
«Ժողովուրդը» գրում է. «Որքան էլ կառավարությունը վկայակոչում է, թե փոքր և միջին բիզնեսն ուշադրության կենտրոնում է, այնուամենայնիվ Կոտայքի մարզում ստեղծված իրավիճակն այլ բան է փաստում։ Հրազդանի տարածքային հարկային տեսչության պետ Վահագն Սահակյանի վարած «կացնային» քաղաքականության արդյունքում շատ գործարարներ փակել են իրենց բիզնեսները։ Ձեռներեցներն այս կերպ են արտահայտում իրենց բողոքը։ Նրանցից մեկը՝ մի տարեց տղամարդ, թերթի հետ զրույցում բարձրաձայն լացել է՝ դժգոհելով Սահակյանի քայլերից։ Նոր պետի աշխատաոճից դժգոհ են նաև հարկայինի աշխատակիցները, որոնցից մի քանիսն արդեն դուրս են եկել աշխատանքից»: Թերթի հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը խնդրի կապակցությամբ նշել է. «Ըստ համակարգչի՝ Հրազդանը հայտնվել է ռիսկային դաշտում, և այնտեղ վարվում է կոշտ քաղաքականություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները