Ներառական կրթության տեսլականն ըստ Ն.Հովհաննիսյանի. Ձեր երեխաներն ամեն ինչ անելու են, իսկ ամենակարևորը` համբուրվելու են
«Այսօր ներառական դպրոցների թիվը 81-ն է, շուրջ երկու հազար երեխա է ներգրավված: Իհարկե ասել, որ այսօր կատարյալ է ցանցը սխալ է, որովհետև շատ անելիքներ դեռ ունենք, բայց շատ բան իսկապես արվել ու արվում է»,- «Հաշմանդամություն ունեցող երեխաները հանրակրթության մեջ. Նվաճումներ և մարտահրավերներ» քննարկման շրջանակում այսօր հայտարարեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նշենք, որ քննարկումը կազմակերպվել է «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության «Ծնողները ծնողներին» ցանցի 4-րդ համագումարի շրջանակում:
«81 ներառական դպրոցով խնդիրը չի լուծվում, ես կարևորում եմ այն տեսլականը, որ բոլոր դպրոցները պետք է կարողանան ընդգրկել հատուկ կարիքներով երեխաների նրանց կրթությունն ապահովելու նպատակով: Բայց այն բանից հետո, երբ կգնահատվի երեխաների կարիքները: Բացի այս, ծնողների դերն է շատ կարևոր` ծնողների հետ միասին պետք է արվի իր գործը, քանի որ ծնողը ինքը պետք է հասկանա, թե որքան կարևոր է իր երեխայի համար կրթություն ստանալը»,- նշեց ԿԳՆ ներկայացուցիչը` ավելացնելով, որ հասարակությունն էլ փոխվել է և այլ վերաբերմունք է այսօր հատուկ կարիքներով երեխաների նկատմամբ և ծնողն էլ դա տեսնելով պետք է հանգիստ լինի. «Ծնողները պետք է հավատան, որ մենք ամեն ինչ անելու ենք իրենց երեխաների համար` նրանց սովորելու են, կրթվելու են, ամեն ինչ անելու են ու ամենակարևորը` համբուրվելու են»,- հավելեց իր խոսքը պաշտոնյան:
Ն.Հովհաննիսյանը նշեց, որ ներառական կրթության համակարգը կայացել է նաև հասարակական, այդ թվում և միջազգային հասարակական կազմակերպությունների շնորհիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան