Կարինե Դանիելյան. «Սևանից ոռոգման համար ջուր բաց թողնելու որոշումն ինձ համար անսպասելի էր»
«Սևանից ոռոգման համար ջուր բաց թողնելու որոշումն ինձ համար անսպասելի էր: Ես դրա հիմնավորումը դեռ լիարժեք չեմ տեսնում»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում վերոնշյալ որոշումը` ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցացիայի» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Սակայն նա ընդգծեց, որ որոշման ընդունման ժամանակ բացակայել է Հայաստանից, ուստի չի հասցրել մանրամասն ծանոթանալ հիմնավորումներին:
Կ.Դանիելյանը տեղեկացրեց, որ այդ հարցով այսօր հանդիպելու է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ, իսկ ՀԿ-ներն էլ վաղը կհանդիպեն Մարդու իրավուքների պաշտպանի հետ: «Կարծում եմ՝ բոլոր քննարկումներից հետո հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց նա:
Հիշենենք, որ կառավարության որոշմամբ՝ Սևանա լճից այս տարվա բացթողումները կհասցվեն 320 միլիոն խմ-ի այն դեպքում, երբ օրենքով հաստատված ծավալը կազմում է 170 միլիոն խմ: Ջրի նման չափաքանակի բացթողումը, ըստ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնավորման, ոռոգման ջրի սակավությունն է, Ապարանի և Ազատի ջրամբարների նվազ լցվածությունը:
Նշենք նաև, որ կառավարության հունիսի 14-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ջրի սակավության պատճառով այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատյան դաշտավայրի գյուղացիական տնտեսություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան