Ռուսալեզու Վիկիպեդիան գործադուլ է հայտարարել
Վիկիպեդիա ինտերնետ հանրագիտարանի ռուսալեզու տարբերակը մեկ օրով դադարեցրել է աշխատանքը, այդպիսով իր բողոքն արտահայտելով «Տեղեկատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության դեմ:
«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, նախատեսվող օրենսդրական փոփոխությունները քննարկվելու են Պետդումայում այսօր:
Վիկիպեդիայի գործադուլը տևելու է մեկ օր: Կայքի գլխավոր էջում հայտնվել է բաներ, որը զգուշացնում է ինտերնետ գրաքննության վտանգի մասին: Բաներում տեղադրված հղումը տանում է վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները պարունակող օրենքի նախագծի տեքստին, որը, ըստ Վիկիպեդիայի ադմինիստրացիայի, ռուսական ինտերնետ տիրույթում գրաքննության չինական նախատիպ կարող է ստեղծել:
«Տեղեկատվության մասին» օրենքում փոփոխությունները ենթադրում են արգելված կայքերի միասնական գրանցամատյան, որը վերահսկվելու է կառավարության կողմից լիազորված կազմակերպության կողմից, ներառելով մանկական պոռնոգրաֆիայի, թմրանյութերի պրոպագանդման, և այլ բովանդակություն պարունակող կայքեր: Նմանատիպ կայքերի հասանելիությունը նախատեսվող օրենքով սահմանափակվելու է հոսթինգ պրովայդերների և կապի օպերատորների կողմից: Օրինագծին սատարոմ են Պետդումայի բոլոր խմբակցությունները:
Հիշեցնենք, նախկինում ևս Վիկիպեդիա ռեսուրսը օրենսդրական այս կամ այն նախաձեռնությունների դեմ բողոքել էր գործադուլով: 2012 թ-ին անգլիալեզու Վիկիպեդիան մի շարք կայքերի հետ մեկ օրով դադարեցրել էր ռեսուրսի գործունեությունը հակացանցահենային SOPA (Stop Online Piracy Act) օրենքի ընդունման դեմ, որը ենթադրում էր հեղինակային իրավունքները խախտող կայքերի օրինական հիմքերով արգելափակում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին