Այսօր Երևանում տեղումներ են սպասվում
Հուլիսի 10-ին, 14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 11-ից 13-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին հարավային 3-8 մ/վրկ, տեղեկացնում են ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից:
Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 14-ին նույնքան կնվազի:
Երևանում հուլիսի 10-ին, 14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է, 11-13-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: