ՏՄՊՊՀ-ն «Քինգ դելյուքս» ընկերության բողոքի հիման վրա արդեն ուսումնասիրություն է իրականացնում
ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ Երևան-Աբովյան 259 համարի, Աբովյան ներքաղաքային 1, 2, 3 համարի և Չարենցավան-Երևան 275 համարի երթուղիները շահագործող «Քինգ դելյուքս» ընկերությունը մեկ շաբաթ առաջ դիմել է նաև ՏՄՊՊՀ-ին:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս է, բոլոր նշված երթուղիների վարորդները բողոքում են, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը անվճար բարեգործական ավտոբուսներն է շահագործում վերոնշյալ ուղղություններով, ինչն էլ առաջացրել է վարորդների դժգոհությունը:
Գ.Սահակյանը նշեց, որ այստեղ առաջնային խնդիրը կապված է տրանսպորտի կարգավորման հետ: «Եթե ուսումնասիրության ընթացքում պարզվի, որ կա մրցակցային խնդիր, ապա միանշանակ համապատասխան միջոցառումներ կիրականացնենք, իսկ եթե ոչ՝ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրության փաթեթը կուղարկի այլ պետական գերատեսչությունների, որոնց դաշտում գտնվում է խնդիրը»,- ասաց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը:
Նախորդող՝ Ո՞ւմ են խանգարում Ծառուկյանի ավտոբուսները. Կոտայքցի վարորդները բողոքում են` օրը 1000 դրամ էլ տուն չեն կարողանում տանել