Մանվել Բադեյանն ու Գառնիկ Իսագուլյանը գրազ են եկել
«Հրապարակը» գրում է, որ թերթի թղթակիցը հետաքրքիր տեսարանի է ականատես եղել. «Եվրոստանի» Մանվել Բադեյանն ու ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, խոսելով ԼՂ նախագահական ընտրությունների թեկնածուների հնարավորությունների շուրջ, ընդհանուր հայտարարի չեն եկել ու որոշել են գրազ գալ. Բադեյանը պնդել է, որ շատ է հարգում Վիտալիին, բայց նա կստանա ընդամենը 6-7, լավ` մինչև 10 տոկոս: Իսագուլյանը սկզբում պնդել է` մոտ 40 տոկոս, հետո` 30, վերջում 20-ի վրա է կանգ առել: «Կրվող» կողմը Գալուստ Գրիգորիչի սենյակում եղած պատգամավորներին խոստացել է տանել «մի տեղ պատիվ տալու»: Ներկաներից մեկը Բադեյանին, թե` կուզեմ դու կրվես, բայց կրվողը հաստատ Գառնիկն է լինելու, եսիմ կտանի՞ մի կտոր հաց ուտելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները