Մաղարիչը Արգամիչի վրա
«Հրապարակը» գրում է, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անձի շուրջ կրքերը չեն հանդարտվում ոչ միայն քաղաքացիական բողոքներով, այլև ՀՀԿ էշելոնում. «Ոչ պակաս ոգևորված են նաև իր կուսակից հակառակորդները հատկապես այն բանից հետո, երբ հրաժարվեց պատգամավորի մանդատից: Դե գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանը ևս Հայրապետյանի մեղմ ասած թշնամին է, և Նեմեցն ԱԺ այցերը բոլորովին դադարեցրել էր Արգամիչի` ԱԺ խոսնակ դառնալուց հետո»: Ըստ թերթի տեղեկությունների` Արգամիչն այնքան է ոգևորվել նրա ձախորդությունից, որ ԱԺ-ում խոստացել էլ է մաղարիչ անել այդ կապակցությամբ: Սակայն նա իրադարձություններից առաջ չի ընկել և մաղարիչն առարկայական կդարձնի միայն այն բանից հետո, երբ աշնանը նիստով-բանով հաստատվի Հայրապետյանի հրաժեշտը պատգամավորական կարիերային:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները