Արամ Մանուկյանն ու Արամ Սարգսյանը հանդիպել են
«Հրապարակը» գրում է, որ իր տեղեկություններով` սրճարանային հանդիպում են ունեցել ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և վերջերս ՀԱԿ-ը լքած, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թե ինչ հարցեր են քննարկվել, թերթին հայտնի չէ, բայց թերթը հիշեցնում է, որ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ին մեղադրում է ընդդիմադիր շարժումը սխալ ուղղությամբ տանելու, ԲՀԿ-ի հետ համագործակցելու մեջ, եւ որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում ՀԱԿ-ը լքողներին մեղադրեց խառնակչության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները