Ինձագին կարող է տեղափոխվել «Ատալանտա»
Իտալացի բազմափորձ հարձակվող Ֆիլիպո Ինձագին մարզական կարիերան կարող է շարունակել «Ատալանտայում»:
38-ամյա ֆուտբոլիստի «Միլանի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Սուպեր Պիպոն իր համար նոր ակումբ է փնտրում:
Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, Ինձագիի ծառայություններով հետաքրքրված է «Ատալանտան»: Իտալական այս ակումբը Պիպոյին առաջարկում է 1 տարվա պայմանագիր, որից հետո որպես մարզիչ նա կարող է աշխատել թիմի երիտասարդական կազմի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա