ՀԱԿ ակտիվիստ Վ. Գասպարին կդիմի ԱԺ Էթիկայի հանձնաժողով
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին առաջիկայում պատրաստվում է դիմել ԱԺ Էթիկայի հանձնաժողով` բողոքարկելու ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործողությունները: Թերթը հիշեցնում է, որ հունիսի 21-ին, երբ Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ Վարդգես Գասպարին միայնակ բողոքի ակցիա էր կազմակերպել, նրան էր մոտեցել Ալեքսանյանը և ձեռքից խլել պաստառը, որի վրա գրված էր`«Ռուբեն Հայրապետյան` մարդասպան»: Թերթի հետ զրույցում Վարդգես Գասպարին ասել է. «Դիմելու եմ էթիկայի հանձնաժողով: Քանի որ ՀԱԿ-ն Ազգային ժողովում ներկայացված է, բնական է, որ առաջընթաց կլինի դեպի լավը»: Թերթը նաև նշում է, որ Սամվել Ալեքսանյանն իր` պաստառը Գասպարիի ձեռքից խլելու փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանել էր իր վատ տեսողությամբ. «Աչքերս լավ չէր տեսնում, ասեցի տուր, կարդամ` ինչ կա գրված, ինքն էլ տվեց, հետո սկսեց գոռալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները