Կ. Աճեմյան. Ադրբեջանի կողմից կամքի բացակայության արդյունքում է, որ հնարավորություն չի ստեղծվում բանակցություններում առաջ շարժվել
«Դա պատասխանն էր ադրբեջանական կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված այն հայտարարություններին, թե դիպուկահարներին դուրս բերումը ստատուս քվոյի ամրապնդում է ենթադրում»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լ. Զանիերի այն հայտարարությունը, թե դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելն ու շփման գծում հետաքննություն անցկացնելը ստատուս քվոյի ամրապնդման չեն հանգեցնում, դրանք կայունացնում են իրավիճակը և հնարավորություն ստեղծում շարունակել քաղաքական բանակցությունները, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:
«Իսկապես դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերումն ու շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ հետաքննությունների անցկացումը կկայունացնի իրավիճակը շփման գծում և թույլ կտա կողմերին առաջ շարժվել»,- ասաց տիկին Աճեմյանը:
Նրա խոսքերով, միջազգային հանրությունը ևս գիտակցում է, որ Ադրբեջանի կողմից կամքի բացակայության արդյունքում է, որ հնարավորություն չի ստեղծվում բանակցային գործընթացում առաջ շարժվել: