«Euromag». Mitsubishi-ն իր գործարանը վաճառել է ընդամենը 1 Եվրոյով
«Mitsubishi Motors» ընկերությունն ընդամենը 1 եվրոյով վաճառել է Նիդերլանդների իր գործարանը: Այս մասին է հաղորդում «Euromag» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոեխանցմամբ, գործարանի գնորդը տեղական VDL ընկերությունն է, որն ըստ արտոնագրի պատրաստվում է «BMW» մակնիշի ավտոմեքենաներ արտադրել:
Նման չնչին գումարի դիմաց վաճառքը Mitsubishi-ն իրականցրել է մի պայմանով, այն է ՝ գործարանի բոլոր 1500 աշխատողները պետք է պահպանեն իրենց աշխատատեղերը:
Ընկերությանը նշում է, որ վաճառքի պատճառն այն է, որ մեքենաները ճգնաժամի պատճառով Արևմտյան Եվրոպայում վատ էին վաճառվում: Այժմ Mitsubishi-ն մտադիր է իր գործունեությունն ընդլայնել Ռուսաստանում: