Շուշան Պետրոսյանի ամուսինը ոստիկանության հետ որևէ առնչություն չունի. Ահարոնյան
Երգիչ, արդեն նաև Հանրապետական խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի ամուսնու` Արման Հարությունյանի` Ֆեյսբուքում արած գրառմանը նույն սոցիալական ցանցում նոր արձագանքներ են հետևում:
Դաշնակցական նախկին պատգամվոր Լիլիթ Գալստյանը գրել է. ««Սառնասրտորեն կսատկացնեի ոմանց» Ֆեյսբուքյան իր էջում Հարսնաքարի մոտ հավաքվածների մասին այսպիսի «հերոսական» գրառում է արել մեկը, որ ոչ շարքային ոստիկան է և սատկացնելու ավանդույթներով տխուրորեն հանրահայտ։ Ես չեմ սպասում, որ նրա պատգամավոր, օրինաստեղծ տիկինը կայպանի ու կասի՝ տղա ջան, մենք իրավական երկրում ենք ապրում և ինքնաիրավչությունը հանցագործություն է։ Նա ինքը «սամասուդի» կողմնակից է և կարծում է, որ մեղավորին մեկ այլ մեղավոր (Ռուբեն Հայրապետյան պաշտոնական անունով) է պատժելու։ Ինձ և կարծում եմ շատերին հետաքրքիր է Ոստիկանության համակարգը բարեփոխման ենթարկող ու «պեպելնիցուց» մարդ-ոստիկան կերտելու խոստում տված գլխավոր ոստիկանապետի կարծիքն ու վերաբերմունքը»:
Այս գրառմանն արձագանքել է Աշոտ Ահարոնյանը, ով ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետն է. «Հարգելի Լիլիթ Գալստյան, անկեղծ ասած, զարմանալի թվաց, թե ձեզ և շատերին ինչու է հետաքրքրում ոստիկանության պետի կարծիքն ու վերաբերմունքը քաղաքացու` համացանցում արտահայտած մտքերի վերաբերյալ, ձեր կողմից հիշատակված անձը 19.07.2011 թվականից ոստիկանության հետ որևէ առնչություն չունի»:
Հիշեցնենք, որ Արման Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում «Հարսանքարի» դիմաց կիրակի օրը տեղի ունեցած մոմավառության կապակցությամբ անգլիատառ գրառում էր թողել. «Զզվելի է. իրենց պատմությունն են կերտում ողբերգությունը դրոշակ դարձնելով: Սառնասրտորեն կսատկացնեի ոմանց»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում